«Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատի կարծիքով՝ Յուրգեն Կլապը հիանալի կարող է փոխարինել Պեպ Գվարդիոլային:
«Այն հարցը, թե ով է լինելու «Բավարիա»-ի հաջորդ գլխավոր մարզիչն ավելի հետաքրքիր է, քան թե ով է լինելու Բունդեսլիգայի հաղթողը: Գվարդիոլան նախկինի պես հրաժարվում է իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել: Ես վստահ եմ, որ «Բավարիա»-ում պատասխանատու մարդիկ արդեն այլընտրանքային տարբերակներ են փնտրում:
Կլոպն ակնհայտ հավակնորդ է: Նրա գործակալը մեծ ակումբի առաջարկի է սպասում»,- TZ-ը մեջբերում է Մագատի խոսքերը:







































