TASS-ը մեջբերում է հայտարարության տեքստը. «Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հրահանգել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության Ուկրաինայի ավիաընկերություններին ծանուցում ուղարկել հոկտեմբերի 25-ից Ռուսաստանի օդային տարածքն օգտագործելու արգելքի վերաբերյալ»:
Տրանսպորտի նախարարությունից տեղեկացրել են, որ այդ միջոցառումը պատասխան է Ուկրաինայի պետական ավիածառայության գործողություններին:




































