Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ելույթից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պատ Գի Մունը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են ոչ պաշտոնական պայմաններում, հայտնում է newsru.com-ը:
Նրանք մասնակցել են ՄԱԿ-ի ղեկավարության կազմակերպած նախաճաշին:
Նախաճաշից հետո պետք է տեղի ունենա Պուտին և Օբամա երկկողմ հանդիպումը, դրանից առաջ արդեն կայացել է Օբամայի հանդիպումը Հնդկաստանի վարչապետ Նարենդրոյ Մոդիի հետ :
Նշենք, որ Օբաման և Պուտինը բացահայտ քննադատել են միմյանց ՄԱԿ-ի ամբիոնից, սակայն նախաճաշի ընթացքում նրանք թշնամական վերաբերմունք չեն ցուցաբերել միմյանց հանդեպ:











































