Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, ելույթի ժամանակ Հորդանանի թագավոր Աբդալա Երկրորդը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է միավորվի ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում, գրում է ria.ru-ն:
«Քաղաքակրթությունների երկխոսությունը, համաշխարհային կրոնների համընդհանրության ծնունդը, համամարդկային արժեքներին աջակցությունը պետք օգնեն աշխարհում բռնության, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում»,- ասել է Հորդանանի առաջնորդը:
Նա նաև նշել է, որ Հորդանանը և Լիբանանը սիրիացի փախստականների խնդիրների լուծմանն ուղղված գերակշիռ ծանրությունն իրենց վրա են վերցրել. երկրում այժմ բնակչության 20 տոկոսը սիրիացիներ են:







































