Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով նախորդ շաբաթ մի խումբ անձանց կողմից Երեւանի Աբովյան փողոցում ծեծի էր ենթարկվել, այսօր դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից:
Armtimes.com-ի հետ զրույցում «Ազատամարտիկների դաշինիք» մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանն ասաց, որ Հակոբյանը դեռեւս լիովին ապաքինված չէ, իրեն բավականին թույլ է զգում, ուղղակի ցանկացել է բուժումը տնային պայմաններում շարունակել: Հարությունյանը նշեց, որ Հակոբյանն այնքան թույլ է, որ այսօր հետազոտությունների ժամանակ նրա ինքնազգացողությունը կրկին վատացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































