Հայտնաբերվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, ով մեղադրվում է «Սդղի գյոլում» ծեծկռտուքի գործով:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ազատությանը» փոխանցել են, որ Մայիս Խաչատրյանը հայտնաբերվել է Գորիսի տարածքում՝ այսօր ժամը 15:40-ի սահմաններում:
Խաչատրյանը կփոխանցվի նախաքննություն իրականացնող մարմնին:
Քննչական կոմիտեն, հայտարարելով, որ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Մայիս Խաչատրյանը մասնակցել է մայիսի 2-ին «Սդղի գյոլում» տեղի ունեցած ծեծկռտուքին, նրան մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով (մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանության վնաս պատճառելը) և խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում







































