Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 28-ինընդունել է սփյուռքահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև բարեգործական մի շարք նախագծերի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր:









































