LifeNews-ի փոխանցմամբ՝ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հոսպիտալացվել է մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկում։ Քաղաքական գործչին այնտեղ բերել են գիշերը՝ կապված առողջական վիճակի վատթարացման հետ։
Գորբաչովի հիմնադրամը հերքել է քաղաքական գործչի արտակարգ հոսպիտալացումը։ Հիմնադրամի մամլո ծառայության ներկայացուցիչ Վլադիմիր Պոլյակովը հայտարարել է, որ Գորբաչովը արդեն աշխատավայրում է և շուտով նրա մոտ պլանավորված է հանդիպում։
Գորբաչովը մի քանի օրով հիվանդանոց էր ընկել 2014 թվականի հոկտեմբերին։ Նա ծնվել է 1931 թվականի մարտի 2-ին Ստավրոպոլի երկրամասում։







































