Thursday, 02 07 2026
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

Արմեն Մուրադյանը ռուս մասնագետի հետ քննարկել է դեռահասների առողջության պահպանմանն առնչնող հարցեր

Փորձի փոխանակման նպատակով մեկշաբաթյա այցով Հայաստանում է գտնվում Սանկտ Պետերբուրգի Հյուսիս-Արևմտյան բժշկական համալսարանի պրոֆեսոր, դեռահասների առողջության գիտական և ուսումնամեթոդական կենտրոնի ղեկավար, տվյալ ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մասնագետ Ալեքսանդր Կուլիկովը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են դեռահասների առողջության արդիական խնդիրները, հատկապես նրանց ռիսկային վարքագծի, անառողջ սննդակարգի, վերարտրադողական առողջության, ներառյալ ՄԻԱՎ-ի կանխարգելման հարցերը:

Նախարարը, ողջունելով հյուրին, ընգծել է Հայաստանում տվյալ խնդիրների արդիականությունը: Ներկա պայմաններում առկա են դեռահասների առողջության բազմաթիվ ռիսկեր, մասնավորապես, կապված տեղեկատվական տեխնոլոգիաների չարաշահման հետ: Հանդիպման ընթացքում ԱԺ առողջապահության մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը անդրադարձել է երեխաների և դեռահասների առողջության ոլորտում Հայստանում իրականացված ծրագրերին, դրանց ձեռքբերումներին և խոչընդոտներին: Նշվել է, որ հաշվի առնելով խնդրի բազմակողմանի բնույթը, կարևոր է, որ իրականացվող ծրագերը հասցեարգրվեն թե՛ բուժաշխատողներին` սկսած առաջնային օղակից, թե՛ կրթական հաստատությունների մանկավարժական անձնակազմին, թե ծնողներին և հենց իրենց` դեռահասներին:

Պրոֆեսոր Ալեքսանդր Կուլիկովը ողջունել է նախարարության ուշադրությունը դեռահանսերի խնդիրների նկատմամբ: Նա ներկայացրել է տվյալ ոլորտի Ռուսաստանի և Սանկտ Պետերբուրգի փորձը: Հյուրը բարձր է գնահատել մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի, ««Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահանսերի առողջության ինստիտուտի» կողմից Հայաստանում իրականացված աշխատանքները, համատեղ արդյունավետ ծրագրերի իրականացումը:

Ալեքսանդր Կուլիկովի խոսքով, հայ մասնագետները` որպես միջազգային փորձագետներ, ակտիվ մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող միջազգային ամառային դպրոցի աշխատանքերին, կիսվել են իրենց փորձով ԱՊՀ այլ երկրների մասնագետների հետ:

Քննարկման ընթացքում նշվել է, որ մեծահասակների մահացության մեծ մասը պայմանավորված է դեռահասության շրջանում առաջ եկած վնասակար սովորությունների հետ, ինչպիսին են ծխախոտը, ալկոհոլը: Կողմերն ընգծել են, որ առողջությունը վաղ տարիքից բացարձակ արժեք է:

Անդրադառնալով երեխաների կրծքով սնուցման խնդրին, մասնավորապես մոր` երկաթի դեֆիցիտի պարագայում, կարևորվել է օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոտարրերերով սննդի հարստացման, հանրային առողջապահական ծրագրերի իրականացումը:

Շեշտադրվել է նաև դեռահասների, երիտասարդների շրջանում առողջ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության անհրաժեշտությանը: Հանդիպման մասնակիցները նշել են հետագա ակտիվ համագործակցության և համատեղ ծրագերի զարգացման կարևորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում