Sunday, 05 07 2026
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում

ՄԱԿ-ի ԳԱ վառ պահերը. թարգմանության դժվարություններ, ռեկորդային ելույթ և հուսահատության ճիչ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տրիբունայից կազմակերպության 70-ամյա պատմության ընթացքում շատ անգամ են հնչել աղմկոտ, ոչ միանշանակ, երբեմն էլ՝ արմատական հայտարարություններ: RIA Novosti-ն ներկայացնում է քաղաքական գործիչների ամենավառ արտահայտությունները:

1960 թ. Գլխավոր ասամբլեայի 15-րդ աշխատանքային նստաշրջանը աղետ է եղել թարգմանիչների համար. ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովն իր խոսքում խոստացել է Ամերիկայի «մերը լացացնել» (показать “кузькину мать”): Խրուշչովի թարգմանիչն ասույթը բառացի է թարգմանել՝ Kuz’kina’s mother, ինչով շփոթեցրել է լսողներին:

Նիկիտա Խրուշչովը թարգմանիչներին շփոթեցրել է նաև ֆիլիպինցի զեկուցողին անվանելով «ամերիկյան իմպերիալիզմի կամակատար»:

Նույն նստաշրջանում տեղի է ունեցել «Խրուշչովի կոշիկի» հետ կապված հայտնի դրվագը: Խրուշչովի անձնական թարգմանիչ Վիկտոր Սուխորդևի հիշողություններով՝ Խրուշչովը ոտքից հանել է կոշիկն ու սկսել դրանով խփել սեղանին՝ ի նշան ելույթ ունեցածներից մեկի դիրքորոշմանն անհամաձայնության:

Նիկիտա Խրուշչովի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 15-րդ նստաշրջանին

ՄԱԿ-ի ԳԱ 15-րդ նստաշրջանը հիշվել է նաև Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի՝ «Երբ անհետանա կողոպուտի փիլիսոփայությունը, այդ ժամանակ կանհետանա նաև պատերազմի փիլիսոփայությունը» խոսքով, որը տևել է 4 ժամ 29 րոպե և ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Ֆիդել Կաստրոյի ռեկորդային ելույթը ՄԱԿ-ում

1987 թ. ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն ասել է. «Ես ինձ հարցնում եմ՝ արդյոք արդեն այլմոլորակային ուժեր ներկա չե՞ն մեր մեջ»:

ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրում, 1945 թ.

2006 թ. եղել է ՄԱԿ-ի ԳԱ աշխատանքային նստաշրջանների պատմության ամենաարտիստիկ ելույթներից մեկը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մասնակցությամբ: Ասամլեայի առաջ ելույթ ունենալով՝ Չավեսը խաչակնքվել է՝ այդպիսով յուրատեսակ ողջույն հղելով «մարմնով սատանային»: «Սատանան», «պարզվել է», ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերն է եղել: Վենեսուելայի նախագահն ընդդիմադիրին առաջարկել է հոգեբանի դիմել:

2009 թ. Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանին լիբիական հեղափոխության առաջնորդ Մուամմար Քադաֆին սուր քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի ԱԽ-ն, որը «սարսափ է ուղարկում և պատժամիջոցներ բաժանում»՝ անհավասարություն հրահրելով կազմակերպության անդամների մեջ: «Այն (ԱԽ-ն) օգտագործում են մեր դեմ, ուստի Լիբիան պարտավոր չէ հետևել ՄԱԿ-ի բանաձևերին»,- հայտարարել է Քադաֆին և հատակին է նետել կազմակերպության Խարտիան: Քադաֆիի ելույթը տևել է ավելի քան 2 ժամ 15 րոպե՝ սահմանափակման դեպքում: Խոսքի ավարտին մոտ պատվիրակների ականջակալներում գոռոց է լսվել. Քադաֆիի թարգմանիչն բարձրախոսով արաբերեն բղավել է. «Ես այլևս չեմ կարող»: Վերջին 20 րոպեները թարգմանել է արդեն ՄԱԿ-ի թարգմանիչների արաբական ծառայության ղեկավար Ռաշա Աջալակինը:

Վառ հռետորները ՄԱԿ-ի ԳԱ-ում

Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանին լայն արձագանք է գտել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթը: Իրանի ղեկավարն իր խոսքում ասել է, որ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները կարող էին ծրագրված լինել ամերիկյան իշխանությունների կողմից՝ Իսրայելի պաշտպանության համար: Ահմադինեժադի խոսքով՝ «ԱՄՆ կառավարության ներսում որոշակի շրջանակներ» ունակ էին ահաբեկչական հարձակում կազմակերպել, որ «կանգնեցնեին ամերիկյան տնտեսության և Մերձավոր Արևելքում ազդեցության անկումը, միաժամանակ փրկեին սիոնիստական ռեժիմը»: Ամերիկյան պատվիրակության հետ նիստերի դահլիճը լքել են 32 երկրի ներկայացուցիչներ, ներառյալ՝ ԵՄ բոլոր անդամները, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան:

2013 թ. իր լիազորությունների ավարտից կարճ ժամանակ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը հայտարարել է «Ռուսական կայսրության» ավարտի և «ՊԱԿ-ի նախկին գործակալ Վլադիմիր Պուտինի նախագծի»՝ «Եվրասիական միության» տապալման մասին: Ի նշան Սաակաշվիլիի խոսին անհամաձայնության՝ ռուսական պատվիրակությունը լքել է դահլիճը՝ չսպասելով խոսքի ավարտին, իսկ ավելի ուշ խնդրել է «Սաակաշվիլիի հոգեկան վիճակի պրոֆեսիոնալ գնահատում»: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Վրաստանի նախագահի ելույթն անվանել է «զառանցական հերյուրանքների հավաքածու, որոնք ունեն ոչ թե պարզապես հակառուսական, այլ ռուսաֆոբիական և հակաուղղափառ բնույթ»:

Ռուսաստանի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի ԳԱ դահլիճը Սաակաշվիլիի ելույթի պատճառով

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում