Ա Սերիայի 6-րդ տուրի արտագնա խաղում «Ֆիորենտինա»-ն 4:1 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին և գլխավորել մրցաշարային աղյուսակն առաջին անգամ 1998/99 թվականների մրցաշրջանից ի վեր:
1999 թվականի փետրվարին «Ֆիորենտինա»-ն առաջին տեղում էր՝ 20 տուրերից հետո իր ակտիվում գրանցելով 42 միավոր: Այն ժամանակ թիմն ավարտեց մրցաշրջանը երրորդ տեղում:
Այժմ թիմը 15 միավոր է վաստակել 6 խաղից հետո: Առաջիկա տուրերում «Ֆիորենտինա»-ի մրցակիցներն են «Ատալանտա»-ն, «Նապոլի»-ն, «Ռոմա»-ն:









































