Կատալոնական «Միասին «կողմ»» կոալիցիան, որը հանդես է գալիս թագավորության կազմից իսպանական ինքնավար մարզի դուրս գալու օգտին, կիրակի Կատալոնիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարանում չի կարողացել ստանալ բացարձակ մեծամասնություն: Այս մասին հայտնում է TASS-ը:
Մարզի կառավարության տվյալներով՝ արդյունքների 99.67%-ի մշակումից հետո «Միասին «կողմ»»-ը ստանում է 62 տեղ 135 տեղանոց խորհրդարանոմ: Կոալիցիային հաջորդում է «Քաղաքացիներ» կուսակցությունը՝ 25 մանդատով: Կատալոնիայի սոցիալիստական կուսակցությունը ստանում է 16 տեղ, Իսպանիայում իշխող Ժողովրդական կուսակցության մասնաճյուղը՝ 11, «Կատալոնիա, այո, մենք կարող ենք»-ը՝ 11, «Ժողովրդական միասնության թեկնածությունը»՝ 10:
Սակայն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հոկտեմբերի 4-ին:







































