Friday, 03 07 2026
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը նվիրված պաշտոնական ճաշին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը նվիրված պաշտոնական ճաշին: Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որում, դիմելով ներկաներին, մասնավորապես, նշել է.

«Այսօր պատմական օր է ամենքիս համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը՝ արարողություն, որը, Հայ Եկեղեցում ընդունված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում յոթ տարին մեկ անգամ:

Մյուռոնօրհնեքը հայ ժողովրդի ազգային-եկեղեցական ամենամեծ տոներից մեկն է, որի հետ մեր ժողովուրդը կապված է հոգևոր ամենախորը զգացումներով: Խորախորհուրդ այս արարողության ժամանակ օրհնվող Մյուռոնն անխախտ կնիքն է քրիստոնյա հայի ինքնության»:

Վարչապետը նշել է, որ 2015 թվականը նվիրական տարի է համայն հայության համար, և Մյուռոնօրհնությունը խորհրդանշական կերպով համընկնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ. «Հիշատակի բազում միջոցառումներ ու ծրագրեր իրականացվեցին ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ արտերկրում՝ Սփյուռքի հայաշատ բոլոր կենտրոններում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններից հատկապես ուզում եմ առանձնացնել վեցդարյա ընդմիջումից հետո ապրիլի 23-ին Հայոց Եկեղեցում տեղի ունեցած Սրբադասման արարողությունը: Հայոց ցեղասպանության ամենածանր օրերին անգամ հայը չուրացավ քրիստոնեական իր հավատքն ու իր հայրենի հողը և նախընտրեց իմացյալ մահը: Սրբալույս Մյուռոնի օրհնությունը գալիս է վկայելու, որ նույն այդ քրիստոնեական հավատքի շնորհիվ հայ ժողովուրդն ի զորու եղավ վեր հառնել մոխիրներից, ամոքել վերքն ու հաստատուն քայլերով շարժվել դեպի առաջ», – ասել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարերի ընթացքում, հաճախ նաև պետականության բացակայության պայմաններում, հոգևորին զուգահեռ իրականացրել է նաև ազգապահպանության կարևոր առաքելություն, և այսօր էլ՝ ազատ և անկախ պետականության պայմաններում, շարունակում է զորացնել հայության հոգևոր-ազգային կյանքը և աշխարհասփյուռ հայությանը համախմբել հայրենիքի ու եկեղեցու շուրջը:

«Մյուռոնօրհնությունը Հայաստան ժամանած հայորդիների համար լավագույն առիթներից է՝ ամրապնդելու հայրենիքի հանդեպ ունեցած նրանց սերն ու նվիրվածությունը:Առանձնահատուկ ցանկանում եմ ողջունել այս գեղեցիկ առիթով Հայաստան ժամանած բոլոր հյուրերին՝ Քույր Եկեղեցիների պետերին և միջեկեղեցական պատվիրակություններին, որոնք իրենց պատվարժան մասնակցությունը բերեցին պատմական այս իրադարձությանը:
Հարգելի հյուրեր,

Ավարտելով խոսքս՝ մաղթում եմ, որ Աստված զորավոր պահի Հայաստանի Հանրապետությունը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և քրիստոնեական դարավոր արժեքները կրող խաղաղասեր մեր ժողովրդին: Թող Մյուռոնօրհնեքի հոգեպարար այս արարողությունը նոր լիցքեր պարգևի ամենքիս՝ առավել մեծ նվիրումով ու ջանադրությամբ ծառայելու մեր ժողովրդին և հայրենի մեր երկրին: Հայ ժողովրդի ապագան մեր եռամիասնության մեջ է՝ Մայր Հայրենիք, Արցախ և Սփյուռք», – եզրափակել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում