Միլանի «Ինտեր»-ի նախագահ Էրիկ Տոհիրը նշել է, որ իր ակումբը նոր ձեռքբերումներ կունենա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
««Ինտեր»-ն ակտիվ գործունեություն կծավալի ձմեռային տրանսֆերային շուկայում: Կլինեն նոր ձեռքբերումներ, սակայն միաժամանակ որոշ ֆուտբոլիստներ կարող են լքել թիմը:
Մենք չենք կարող 30 ֆուտբոլիստ ունենալ: Առավելագույնը՝ 25»,- Sky Sports Italia-ն մեջբերում է Տոհիրի խոսքերը:









































