Չնայած երգչուհի Ջենիֆեր Լոպեսը առաջին ամուսնու՝ Օջանի Նոայի հետ ապրել է ընդամենը մեկ տարի և ամուսնալուծվել շատ վաղուց՝ 1998-ին, նախկին ամուսինը ոչ մի կերպ չի ցանկանում նրան հանգիստ թողնել և պատճառում է շատ տհաճություններ: Այս անգամ նա պատրաստվում է հրապարակել սեքսուալ բովանդակությամբ տնային տեսագրությունը՝ գրում է Spletnik.ru-ն:
Համաձայն պայմանագրի, որը Օջանին ստորագրել է Լոպեսի հետ ամուսնալուծվելիս, նա չի կարող երգչուհու մասին գաղտնի տեղեկատվություն տարածել: Սակայն վերջերս Օջանիի գործընկերը հայտարարել է, որ նրանք պայմանագրում սողանցք են գտել և պատրաստվում են հրապարակել կադրեր Ջեյ Լոյի խիստ անձնական կյանքից:
«Մենք պատրաստվում ենք DVD-ով թողարկել և վարձույթի տալ Ջենիֆեր Լոպեսի անձնական տեսագրությունը: Նա առանց հագուստի է, տեսագրությունը սեքսուալ բովանդակության է: Այն տեսագրվել է հյուրանոցում նրանց մեղրամսի ժամանակ»,- ասել է Օջանիի գործընկեր Էդ Մայերը:












































