Charlie Hebdo Ֆրանսիական երգիծական ամսագրի խմբագրությունից կհեռանան երկու աշխատակիցներ, հայտնում է Associated Press-ը:
Մասնավորապես, խմբագրության գեղարվեստական ղեկավար Ռենալդ Լուզյեն հայտարարել է, որ մյուս շաբաթ կլքի խմբագրությունը: Նա եղել է պարբերականի ծաղրանկարների մեծ մասի հեղինակը, այդ թվում՝ Մուհամմեդ մարգարեի, որը ահաբեկչական գործողության պատճառ էր դարձել:
Դեռ գարնանը Liberation թերթին տված հարցազրույցում Լուզյեն հայտարարել է, որ ի վիճակի չէ հաղթահարել վիշտը, ցավը և զայրույթը` կապված խմբագրության վրա հարձակման հետ:
Երկրորդ աշխատակից Պատրիկ Պելուն հայտնել է, որ խմբագրությունը կլքի գալիք տարվա սկզբին:







































