Իսպանական AS պարբերականը հայտնում է, որ Շվեյցարիայի իշխանությունները որոշել են արգելել Յոզեֆ Բլատերին հեռանալ երկրից, քանի դեռ հետաքննություն է ընթանում:
Այնտեղ ասված է, որ եթե Բլատերը հանկարծ որոշի լքել իր հայրենիքը, նրան անմիջապես ձեռնաշղթաներ կհագցնեն:
Բլատերն արդեն բաց է թողել Աշխարհի կանանց առաջնությունը, Իսկ Աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը Տոկիոյից տեղափոխվել է Ցյուրիխ:
Օրենքի ներկայացուցիչները հայտնել են, որ արդեն շատ քիչ պաշտոնյաներ են մնացել, ովքեր կապված չեն ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի հետ:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին կազմակերպության մի շարք պաշտոնյաներ ձերբակալվել են կաշառք վերցնելու մեղադրանքով:
Ներկայումս կասկածի տակ են նաև Ռուսաստանի և Կատարի ընտրությունները` որպես 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունները հյուրընկալող երկրներ:







































