Սիրիական օդուժը Լաթաքիայում հյուսիսում՝ Էլ-Ռաուդա շրջանում, հարվածներ է հասցրել «Ջունուդ Կաուկազ» ահաբեկչական խմբավորման շտաբ-գրասենյակին, որի հետևանքով ոչնչացվել են 38 արտասահմանյան վարձկաններ, հայտնում է RIA Novosti-ն:
«Ինքնաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել «Ջունուդ Կաուկազին» Էլ-Ռաուդա շրջանում: Սպանվել է 38 ահաբեկիչ»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ զինյալների մեծ մասը սիրիական զորքի դեմ պատերազմող արտասահմանյան վարձկաններ են:










































