Այսօր Էգեյան ծովում Թուրքիայի հարավ-արևելյան ափի մոտ փախստականներին տեղափոխող նավ է խորտակվել: Ինչպես հայտնել է Sinhua գործակալությունը, ոչ պակաս քան 10 մարդ է զոհվել:
Ներկայիս տվյալներով՝ նավի վրա գտնվել են ԵՄ-ի տարածք անօրինական մուտք գործելու մտադրություն ունեցող փախստականներ: Պատահարի մանրամասները ճշտվում են:








































