Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զանգվածային բարեփոխումներ անցկացնելու առաջարկությամբ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Մերկելի խոսքերով` նման միջոցառումները կօգնեն կանխել այնպիսի վարակները, ինչպես Էբոլա համաճարակը:
Մերկելի առաջարկությանը դրական են վերաբերվել Գանայի և Նորվեգիայի ներկայացուցիչները:









































