Քանդակագործ Ֆրանց Վեսթի արխիվը մեղադրել է Գագոսյանի պատկերասրահին հեղինակային իրավունք չունեցող աշխատանքներ ցուցադրելու համար:
Գագոսյանի պատկերասրահի նյույորքյան մասնաճյուղում «Ֆրանց Վեսթ կահույք» ցուցահանդես են բացել, և բացումից անմիջապես հետո պատկերասրահը մեղադրվել է Ֆրանց Վեսթի աշխատանքների հեղինակային իրավունքից զուրկ տարբերակներ ցուցադրելու համար՝ հայտնում է art-news.com-ը:










































