81-ամյա Ջորջիո Արմանին թոշակի է գնում: Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Միլանում ցուցադրվել է հայտնի դիզայների վերջին հավաքածուն՝ գրում է napensii.ua-ն:
Արմանիի վերջին հավաքածուում ցուցադրվել են հագուստներ, որոնք կարող են կատարյալ դարձնել ոճային կնոջ զգեստապահարանը:
Այժմ Արմանին լրջորեն մտածում է վաստակած հանգստի մասին: Իմիջիայլոց, Armani բրենդը կտոնի իր 40-ամյակը: Այդ առիթով Արմանին որոշել է հրատարակել ինքնակենսագրական գիրք: Գրքում իր կյանքի մանրամասներին զուգահեռ՝ կլինեն նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնք անհայտ են լայն հասարակայնությանը:
Ներկայումս դիզայների կարողությունը գնահատվում է 8,5 մլն դոլար: Նա համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը:









































