Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Անգլիայում բոլոր գլխավոր մարզիչները՝ բացառությամբ մեկ մարզչի, ճնշման են ենթարկվում:
«Կարծում եմ՝ այս երկրում միայն մեկ մարզիչ է, որ ճնշման չի ենթարկվում: Ցանկացած այլ մասնագետ մեծ ճնշման տակ է՝ Սթիվ Մաքլարենը, ես, Բրենդան Ռոջերսը, Մանուել Պելեգրինին: Բոլորը:
Մենք չենք կարող պարտվել, չենք կարող հանդես գալ սպասվածից վատ, այլ պետք է հասնենք մեր առջև դրված նպատակներին: Ես հավանում եմ բոլոր այդ մարզիչներին և վստահ եմ, որ նրանք ինձ նույն կերպ են վերաբերում:
Ով է այն մասնագետը, ում մասին խոսու՞մ եմ: Նա կարող է խոսել մրցավարների մասին մինչև խաղի մեկնարկը, ավարտից հետո, նա կարող է հրել մարդկանց տեխնիկական գոտում, առավոտյան և երեկոյան բողոքել ամեն ինչից: Վստահ եմ, որ ոչինչ տեղի չի ունենա: Նա չի կարողանում լավ արդյունքի հասնել, բայց պահպանում է իր աշխատանքն ու արքա համարվում: Դա նրա առավելությունն է»,-Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:






































