Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և երկրի վարչապետ Մանուել Վալսի ժողովրդականությունը շարունակում է արագորեն նվազել, վկայում են BVA ինստիտուտի կատարած հարցման արդյունքները: Այս մասին հայտնում է «Պուեն» ամսագիրը:
Այսպես, հարցին՝ «ի՞նչ եք մտածում Օլանդի մասին որպես պետության նախագահի», դրական գնահատական է տվել հարցվածների միայն 23%-ը, ինչը 5%-ով պակաս է, քան այս տարվա հուլիսին: Օլանդի գործունեությունը բացասական է գնահատել հարցվածների 76%-ը:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսին աջակցություն է հայտնել հարցվածների 38%-ը: Դա 3%-ով պակաս է, քան այս տարի ավելի վաղ անցկացված հարցման արդյունքների համաձայն: Վալսի գործունեությունը բացասական է գնահատել հարցվածների 58%-ը:







































