Opportunity մարսագնացը սկսել է նախապատրաստվել մարսյան ձմռանը` սարքավորումը կշարունակի Մարաթոն հովտի ուսումնասիրությունը: Դրա նոր լուսանկարը հրապարակվել է NASA-ի կայքում:
Հոկտեմբերից սկսած մարսագնացը ղեկավարող թիմը առավելագույնս կօգտագործի հովտի հարավային մասի հնարավորությունները, որպեսզի մարսագնացի մարտկոցները մշտապես լիցքավորի արևի լույսով:
«Մենք սպասում ենք, որ Opportunity-ն կկարողանա ամբողջ ձմռանը պահպանել շարժունակությունը»,- ասել է NASA-ի ներկայացուցիչը:









































