Էդինբուրգի և Մանչեսթերի համալսարանի գիտնականները գտել են ամառային և ձմեռային ռեժիմներին օրգանիզմի անցման համար պատասխանատու ուղեղի բջիջներ: Այս մասին գրում է Svopi.ru-ն:
Պարզվել է, որ մարդու «քիմիական օրացույցի» վրա ազդեցության հիմնական լծակները այդպիսի բջիջներից արտադրվող հորմոններն են:
Հետազոտողները բազմաթիվ գիտափորձեր են անցկացրել և հիպոֆիզում առանձնացրել ավելի քան 17.000 նյարդային բջիջներ, որոնք արտադրել են երկու տեսակի հորմոն՝ կախված տարվա եղանակներից:
Գիտնականները վստահ են, որ մոտ ապագայում հնարավոր կլինի այդ գործընթացը վերցնել արտաքին վերահսկողության տակ և յուրաքանչյուր մարդու հնարավորություն կտա իր կենսաբանական ժամացույցը կարգավորել ըստ աշխատանքի այն ռեժիմի, որն այդ պահին իրեն անհրաժեշտ է:







































