Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 21:36-ին, ահազանգ է ստացվել, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի գլխավոր մուտքին կից այրվում են առևտրի տաղավարներ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:02-ին, մարվել` 22:15-ին:
Այրվել է արագ սննդի 9 կետ (4-ական քմ) և ջերմահարվել՝ 1 արագ սննդի կետ (4 քմ):









































