Friday, 03 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Ռուս-ադրբեջանական ագրեսիա՝ ընդդեմ Հայաստանի. «168 ժամ»

«168 ժամ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մենք ի վիճակի չենք հաստատապես պարզել, թե ինչպես է սկիզբ առել բռնությունը, քանի որ կողմերը մեղադրում են միմյանց». սա հատված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ երեկ տարածած հաղորդագրությունից, որում միջնորդներն ընդհանուր գծերով իրենց մտահոգությունն են հայտնում նախօրեին Տավուշի մարզի բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծությունների ու խաղաղ բնակիչների սպանության կապակցությամբ:

Միջնորդները, ինչպես միշտ, հավասարության նշան են դնում կողմերի միջև և իրենց կոչն ուղղում են ինչպես՝ ադրբեջանական, այնպես էլ՝ հայկական կողմին: Կարելի է, իհարկե, մեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբին դրա համար, բայց դա անօգուտ և ոչինչ չտվող զբաղմունք է:

ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է գերլարված աշխարհաքաղաքական իրավիճակում, Ռուսաստան-Արևմուտք դիմակայության պայմաններում, և հասկանալի է, որ անգամ հայտարարությունների մակարդակով համաձայնության հասնելը չափազանց բարդ է:

Իսկ ո՞վ է մեղավոր, որ Մինսկի խմբի համանախագահներն «ի վիճակի չեն հաստատապես պարզել» տեղի ունեցածը: Ո՞վ պետք է Մինսկի խմբին ու այն ներկայացնող երկրների համապատասխան կառույցներին պատշաճ կերպով տեղեկացներ ադրբեջանական հերթական, սակայն աննախադեպ դիվերսիայի մասին:

Առաջին հերթին՝ Հայաստանի Արտգործնախարարությունը (ԱԳՆ), որը նախօրեին սահմանափակվեց մի ընդհանրական հայտարարությամբ, իսկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ համանախագահների հետ հանդիպմանը բավարարվել է ընդհանուր դատապարտումներով և մտահոգություններով: Խնդիրը, իհարկե, ԱԳՆ-ի կամ նույնիսկ Նալբանդյանի պրոֆեսիոնալիզմը չէ, այլ գտնվում է շատ ավելի խորքում, Հայաստանի արտաքին քաղաքականության կամ, որ ավելի ճիշտ է, դրա ռուսիֆիկացման ակունքներում: Նույն էդուարդ Նալբանդյանն ընդամենը մի քանի օր առաջ հայտարարում էր, թե Հայաստանին դուր չի գալիս, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բայց դա բիզնես է: Իսկ գուցե Մինսկի խմբի համանախագահներն իրականում շատ լավ ու հաստատապես պարզել են, որ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիներին սպանում է նաև կամ ամբողջությամբ ռուսական զենքով, և այդ մասին հայտնել են Նալբանդյանի՞ն:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չէր համարձակվի նման ռազմական սանձարձակության դիմել՝ առանց ռուսական կողմի համաձայնության՝ շատ լավ իմանալով, որ Հայաստանն էլ համարձակություն չունի Ռուսաստանին որևէ կերպ հանդիմանել դրա համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում