ՄԱԿ-ի անդամ երկրները հաստատել են հաջորդ 15 տարվա համար գլոբալ զարգացման ծրագիրը, որտեղ խոստացել են ամբողջությամբ արմատախիլ անել սովն ու աղքատությունը, հաղորդում է Reuters-ը:
Բացի այդ, նրանք նախատեսում են համընդհանուր հասանելիություն ապահովել կրթությանն ու սոցիալական հավասարությանը:
Փաստաթղթում կայուն զարգացման համար 17 նպատակ է ստորագրված: Այն ընդունվել է ավելի քան 150 պետությունների ղեկավարների և կառավարությունների մասնակցությամբ գագաթնաժողովի ժամանակ:







































