Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միջազգային ֆինանսական կազմակերպություններին կոչ է արել թույլ չտալ վարկավորման «խեղդող» համակարգերի ազդեցությունը երկրների զարգացման վրա, գրում է RIA Novosti-ն:
«Միջազգային ֆինանսական կազմակերպությունները պետք է զգոնությամբ հետևեն երկրների կայուն զարգացմանը և թույլ չտան երկրներին ենթարկվել վարկային համակարգի խեղդող ազդեցությանը, որոնք հեռու են առաջընթացից, և որոնք բնակչությանը ենթարկում են ավելի մեծ աղքատության ու կախվածության հանգեցնող մեխանիզմների»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է քահանայապետը:









































