Saturday, 04 07 2026
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում

ԱՄՀ-ն վերանայել է Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի կանխատեսումը` բարձրացնելով 2.5 տոկոսի

Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումն ու այն գնահատել 2.5 տոկոսի չափով: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը, տնտեսական աճն այս տարի իրենց ակնկալածից փոքր-ինչ ավելի բարձր է: «Մեր նախորդ հանդիպման ժամանակ` ապրիլին, տնտեսական աճի կանխատեսումը, կարծես, 1 տոկոս էր, հիմա 2.5 տոկոս է»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` ասաց Մարկ Հորթոնը: Նրա խոսքով` 2015-ի տնտեսական աճը մասամբ պայմանավորված է միանվագ գործոններով, որոնք հաջորդ տարի չեն կրկնվի: «Այդ միանվագ գործոններից է պղնձի գործարանի բացումը, այս տարի բացառիկ լավ բնակլիմայական պայմաններ են եղել, ու գյուղատնտեսական ոլորտն էլ լավ ցուցանիշներ է գրանցել»,- ասել է պաշտոնյան` հավելելով, որ հաջորդ տարի այս տարվանից ավելի ցածր տնտեսական աճ է կանխատեսվում` մոտ 2.2 տոկոսի չափով:

«Տնտեսական աճի դանդաղելը կապված է նաև բանկային ոլորտի հետ. ինչպես գիտեք`  տոկոսադրույքները բավականին բարձր են, վարկավորման աճը մեծ չի եղել, բանկային համակարգում շահութաբերության ցուցանիշն էլ բարձր չի եղել»,- ավելացրել է Մարկ Հորթոնը:

Նա նկատել է, որ պետեկամուտների հավաքագրումը ակնկալվածից մի փոքր ցածր է եղել, ինչին նպաստել է տնտեսական աճի դանդաղումը, ինչպես նաև հարկային քաղաքականության և վարչարարության մեջ կատարված փոփոխությունները: «Տարին ՀՀ բյուջեի համար դյուրին չէ եղել: Այս երկու շաբաթվա ընթացքում քննարկել ենք հաջորդ տարվա բյուջեն, որպեսզի ճիշտ ցուցանիշներ ամրագրվեն: Դա դժվար է, քանի որ հեռանկարի ու եկամուտների հավաքագրման առումով մեծ անորոշություն է առկա: Դա բյուջեի հետ կապված ռիսկեր կառաջացնի, որը սովորական տարիներից ավելի շատ կլինեն: Մեր խնդիրներից Õ եկն էլ եղել է այդ ռիսկերի գնահատումն ու մեղմումը»,- տեղեկացրեց ԱՄՀ-ի ներկայացուցիչը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշեց, որ դրական տեղաշարժեր ևս նկատվում են այն իմաստով, որ ավելանում են Մերձավոր Արևելքի ու Պարսից ծոցի շրջաններ ուղղվող արտահանման ծավալները: «Տեսնում ենք Չինաստանի հետ հարաբերությունների սերտացման ու Եվրոպայի հետ շրջանակային նոր համաձայնագրի ուղղությամբ աշխատանքների կատարում, որը փոխլրացնող կլինի ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը»,-ընդգծել է պաշտոնյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում