Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Ալի Շահինը Սաուդյան Արաբիային մեղադրել է անփութության համար, որի հետևանքով ուխտագնացության ժամանակ զոհվել է ավելի քան 700 մարդ:
«Արդյոք կարո՞ղ են մենք Մինայի հովտում տեղի ունեցածն անվանել աղետալի ճակատագիր։ Դա անվտանգության ապահովման հարցում ցուցաբերած անփութություն է։ Եթե Թուրքիան կազմակերպեր ուխտագնացությունը, ապա նրա ներկայացուցիչները կանեին հնարավոր ամեն բան, որպեսզի ոչ ոք չտուժեր»,- ասել է ԱԶԿ փոխնախագահը։
Վերջին տվյալներով՝ Մեքքայի աղետի ժամանակ զոհվածներից 4-ը թուրքեր են, իսկ 131-ը՝ իրանցիներ։ Չնայած դրան՝ իրանական մամուլը գրել է, որ Սաուդյան Արաբիան իրականում նվազեցնում է զոհերի թիվը, և որ նրանց թիվը հասել է 2000-ի, որից 365-ն իրանցիներ են։







































