Դերասանուհի Քլեր Դեյնսն անվանական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Նրա անունը հայտնվել է բոլոր ժամանակների ամենահայտնի դերասանների մոտ 3000 անվանական աստղերի կողքին։ Այս մասին հայտնում է Spletnik-ը։
Արարողության համար նա ընտրել էր ծնկից ներքև կարմիր զգեստ։
Նրան շնորհավորելու էին եկել ծնողները՝ Կառլան և Քրիստոֆերը, ովքեր լուսանկարվել են հայտնի դստեր հետ, ինչպես նաև ոլորտի ներկայացուցիչներ։

















































