Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Երևանի բոլոր վարչական շրջանները շախմատի դպրոցներ կունենան

Երևանի քաղաքապետարանի 2013թ-ի ծրագրերով շարունակվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Դավթաշեն վարչական շրջանում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մինչ շինհրապարակներ այցելելը, քաղաքապետը նախ ծանոթացել է թիվ 192 հանրակրթական դպրոցին կից հիմնվող նոր շախմատի դպրոցի պայմաններին: Պատասխանատուները զեկուցել են, որ վերանորոգման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին և շուտով այն ամբողջությամբ կկահավորվի համապատասխան գույքով ու պաշտոնապես կբացի իր դռները: Ի դեպ, մայրաքաղաքում այ մարզաձևի զարգացմանն օժանդակելու նպատակով քաղաքապետարանի ծրագրերով շախմատի դպրոցներ կունենան Երևանի բոլոր վարչական շրջանները. «Մենք Շախմատի ակադեմիայի տնօրենի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ունենանք շախմատի դպրոցներ: Երևանում այսօր ունենք 3 շախմատի դպրոց և պատրաստվում ենք հարմարավետ պայմաններով ապահովված ևս 10-ը հիմնել»,- նշել է քաղաքապետը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Դավթաշենի առաջին և երրորդ թաղամասերի բակային տարածքներում արդեն մեկնարկած համալիր բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին հանձնարարել հաշվի առնել բնակիչների առաջարկներն ու նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին, մայրաքաղաքի բոլոր՝ հատկապես ծայրամասային վարչական շրջաններում, նկատվող բարեկարգման լայնածավալ աշխատանքների համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, բարեկարգվող բոլոր տարածքները պարտադիր կապահովվեն նաև ոռոգման նոր ցանցով՝ ստեղծվող կանաչ տարածքների խնամքը պատշաճ իրականացնելու համար::

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Դավթաշենի առաջին թաղամասի 45 շենքի բակում ընթացող ֆուտբոլի նոր փոքր խաղադաշտի կառուցման աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցել են, որ անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված խաղադաշտն արդեն ամռանը շահագործման կհանձնվի:

Գոհունակություն հատնելով լայն թափով մեկնարկած աշխատանքների ընթացքից, դավթաշենցիները նկատել են, որ արդեն ամռանը իրենց երեխաների հետ միասին կկարողանան լիարժեք հանգստանալ հենց իրենց իսկ բակերում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում, որպեսզի նորաստեղծ հանգստի այս գոտիներն օր առաջ հանձնվեն բնակիչների տնօրինմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում