fullpicture.ru-ն ներկայացնում է աշխարհի ամենատարեց մարդուն, ամենահին գինին և շատ այլ ամենահիներ:
Հնագույն տեսակը: Triops cancriformis-ը ներկայումս գոյություն ունեցող ամենահին տեսակն է, որը մոտ 230 մլն տարեկան է:

Հնագույն օվկիանոսը: Համարվում է, որ Խաղաղ օվկիանոսը ներկայումս մոտ 200 մլն տարեկան է:

Հնագույն արբանյակը Երկրի ուղեծրում: Vanguard 1-ն առաջին արհեստական արբանյակն է արևային մարտկոցներով, որը գործարկվել է 1958 թ. մարտին:

Ամենահին վիսկին: Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ վիսկիի ամենահին շիշը Glenavon Special Liqueur Whisky-ն է, որն առաջին անգամ լցվել է 1851 և 1858 թթ. միջև:

Հնագույն համալսարանը: Ալ-Քարաուին համալսարանը Մարոկկոյի Ֆես քաղաքում հիմնադրվել է մ. թ. 859 թ.: այն գոծում է մինչև հիմա:

Հնագույն ժամացույցը: Առանց ցիֆերբլատի այս ժամացույցը ստեղծվել է Անգլիայում 1386 թ.:

Ամենաշատը հրատարակված օրաթերթ՝ Wiener Zeitung: Ավստրիական իշխանությունների պաշտոնական թերթը, որը սկսել է թողարկվել 1703 թ. և մինչև հիմա բավական տարածված է:

Հնագույն դաջվածքը: 1991 թ. հայտնաբերված մումիֆիկացված մարմնի տարիքը, որը կոչվում է «սառցե մարդ» կամ Ötzim, գնահատվում է մոտավորապես 5300 տարի: Նրա մաշկի վրա հայտնաբերվել է 57 դաջվածք:

Պատմության ընթացքում ամենածեր կինը եղել է Ժաննա Լուիզա Կալմանը, որը ծնվել է 1875 թ. փետրվարի 21-ին և մահացել է 1997 թ. օգոստոսի 4-ին՝ 122 տարեկան 164 օրականում:

Հնագույն գլոբուսը կամ Erdapfel-ը, որի անվանումը թարգմանվում է որպես «երկրային խնձոր», ստեղծել է 1492 թ. գերմանացի հետազոտող և տիեզերագիր Մարտին Բեհայմը: Այդ գլոբուսի վրա չկան Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, որոնք հայտնաբերվել են մի քանի տարի հետո:

Էվերեստը նվաճած ամենածեր մարդը ճապոնացի Յուիչիրո Միուրան է: Էվերեստը նվաճելու պահին նա եղել է 80 տարեկան 223 օրական:

Հնագույն ավտոմեքենան: 1884 թ. ստեղծված La Marquise-ը հնագույն ավտոմեքենան է աշխարհում:

Ամենածեր մարդը, որը նվաճել է աշխարհի ամենաբարձր գագաթները յուրաքանչյուր մայրցամաքում, ճապոնացի Տակաո Արայյաման է: Դրանցից ամենավերջինը՝ Կիլիմանջարոն, նա նվաճել է 2010 թ. փետրվարին 74 տարեկան 138 օրականում:

Գործող հնագույն հետախուզական գործակալությունը British Secret Intelligence Service-ն է, նաև հայտնի է MI-6 (Military Intelligence 6) անունով, որն իր գործունեությունը սկսել է 1909 թ. հոկտեմբերին:

Գինու հնագույն տեսակը: Կումանդարիան քաղցր դեսերտային գինի է Կիպրոսից, արտադրվում է, հավանաբար, մ. թ. ա. 2000 թվականից:

Հնագույն լիճը Երկրի վրա Բայկալն է: Այն ձևավորվել է մոտ 20-25 մլն տարի առաջ: Հետաքրքիր է, որ Բայկալ լիճը մշտապես ընդլայնվում է՝ տարեկան միջինը 2 սմ-ով:

Փուչիկներով հնագույն մրցույթը: Գորդոն Բեննեթի գավաթն առաջին անգամ անցկացվել է 1906 թ. Փարիզում և մինչև հիմա մնում է փուչիկներով ամենատարածված մրցույթը:

Հնագույն խորտակված նավը Ուլու-բուրունյան նավն է, որը հայտնաբերվել է Միջերկրական ծովում, թվագրվում է մոտ մ. թ. ա. 1300 թ.:

Գլխավոր դերակատար ամենատարեց դերասանուհին Լիլիան Գիշն է, որը նկարահանվել է «Օգոստոսյան կետեր» ֆիլմում 93 տարեկանում:

Աշխարհի հնագույն գործող փոստային բաժանմունքը հիմնվել է 1712 թ. Շոտլանդիայի Sanquhar քաղաքում:

«Օսկարի» արժանացած ամենատարեց դերասանուհին՝ Ջեսիկա Թենդին, մրցանակը ստանալու պահին եղել է 80 տարեկան 295 օրական: «Օսկար» է ստացել «Միսս Դեյզիի վարորդը» ֆիլմում դերի համար:

Աշխարհի ամենահին գորգը պատրաստվել է, հավանաբար, հին Պարսկաստանի ազդեցության տակ գտնվող տարածքում մոտավորապես մ. թ. ա. V դարում: Գորգը հայտնաբերվել է Ալթայում և ներկայումս պահվում է Էրմիտաժում:










































