Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

«Գողականները քեզ սատկացնելու են». գողություն կատարողի հարազատները սպառնացել են ֆոտոլրագրողին (լուսանկարներ)

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները երեկ՝ մարտի 31-ին, հայտնաբերել են Նուբարաշենի խճուղի 7 հասցեում գտնվող «Որսորդ» ՍՊԸ-ի ճաշարանից երեք հրացանների և աշխատակցի պայուսակը գողություն կատարողին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել Նոր Արեշ 46 փողոցի բնակիչ Դավիթ Սիմիդյանին, ինչպես նաև նրա կողմից վարած «Վազ 2107» մակնիշի 14 ԼՍ 726 համարանիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել են գողացված հրացանները:

Երբ ոստիկանությունից Դ. Սիմիդյանին բերում էին ավտոմեքենայի մոտ, որպեսզի ընթերակաների մասնակցությամբ և քննիչ Բակուր Օհանյանի ղեկավարությամբ ավտոմեքենան խուզարկության ենթարկեին, կասկածյալ Դ. Սիմիդյանը և նրա հարազատները սկսեցին սպառնալիքներ տեղալ ոստիկանների հասցեին, իսկ կանայք ամենալկտի հայհոյանքներով հարձակվում էին ոստիկանության աշխատակիցների վրա և հարվածներ հասցնում նրանց:

Դ. Սիմիդյանը, տեսնելով, որ այդ ամենը ֆոտոլրագրողը տեսանկարահանում է, սկսեց հայհոյանքներ և սպառնալիքներ տալով՝ թքել ֆոտոլրագրողի ուղղությամբ, իսկ նրա հարազատներից մայրն ու քույրը սպառնում էին ֆոտոլրագրողին, թե «գողականները քեզ սատկացնելու են»:

Կանանցից մեկն էլ ասում էր, որ այդ ամենը Դավիթի գլխին սարքել են քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանն ու Էրեբունու պետի տեղակալ ինչ-որ Մերուժ: 30 րոպեից ավելի ոստիկանները չէին կարողանում կատարել իրենց օրինական խուզարկությունը:

Բեռնախցիկում հայտնաբերված զենքերը քննիչի կողմից առգրավվել են, իսկ Դ. Սիմիդյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Ինչպես երեկ՝ մարտի 31-ին, հայտնել էր shamshyan.com-ը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում քննիչ Բակուր Օհանյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Ինչպես հայտնել էր shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել էր Նուբարաշենի խճուղու 7 հասցեում գործող «Որսորդ» ՍՊԸ-ի ճաշարանից կատարված գողության փաստով:

Մարտի 31-ին՝ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք էին գործել նշված ՍՊԸ-ի ճաշարան և հափշտակել այնտեղ եղած, Նուբարաշեն 12 փողոցի բնակիչ, 38-ամյա Վահան Գրիգորյանին պատկանող «ՕՊ-ՍԿՍ» 7.62X39 մմ տրամաչափի, «ՏՕԶ» 8-01 5X6 մմ տրամաչափի, «ՏՕԶ» 34 12մմ տրամաչափի որսորդական հրացաններ և նշված ՍՊԸ-ի աշխատակից Դիանա Մարդայանի պայուսակը, որի մեջ, ըստ տեղեկությունների, եղել էր նաև գումար:

Այդ պահին ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ քննչական խմբերը ձեռնարկում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելու համար անձին կամ անձանց, ովքեր կատարել էին նշված գողությունը:

«Որսորդ»-ի տարածքը պատկանում է նաև Ոստիկանական ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին և հանրությանը հայտնի «Ավջի Գոքոր» մականվամբ Գրիգոր Գրիգորյանին, ովքեր ի դեպ, երկար տարիներ զբաղվում են զենք-զինամթերքի առևտրով՝ օրինական հիմունքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում