Մոնակոյում կայացել է զբոսանավային 25-րդ շոուի բացումը։ Շոուին կներկայացվեն աշխարհի ամենաթանկ 52 նավերը։
Այս օրերին Պոր-Էրկյուլ նավահանգիստը վերածվում է ամենագեղեցիկ, էլեգանտ և թանկարժեք զբոսանավերի իսկական ցուցահանդեսի։
Միջոցառմանը կներկայացվեն էքսկլյուզիվ մոտորանավակներ և զբոսանավեր, որոնց արժեքը գերազանցում է ռեակտիվ օդանավերի արժեքը։ Դրանցից մի քանիսն ունեն ուղղաթիռային հարթակներ։ Որոշ նավերում բնակության շաբաթական արժեքը կազմում է 1 մլն դոլար։










































