ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում արձագանքել է հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանի լարված դրությանը:
Նա մասնավորապես գրել է, որ համանախագահները կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ և կոչ են անում դադարեցնել հարձակումները և պատասխան գործողությունները:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 24-ին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում:









































