Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ԱՄՆ կոնգրեսում ելույթի ժամանակ ողջունել է ԱՄՆ-ի երկխոսությունն իր նախկին հակառակորդների` Կուբայի և Իրանի հետ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Երբ երկրները, որոնց միջև եղել են հակասություններ, վերադառնում են երկխոսության ուղուն` երկխոսության, որը կարող էր ընդհատվել ամենահարգելի պատճառներով, նոր հնարավորություններ են բացվում բոլորի համար: Դա պահանջել և պահանջում է հանդգնություն ու համարձակություն, և դրանք չենք հավասարվում անպատասխանատվությանը: Լավ քաղաքական առաջնորդ է նա, ով, հաշվի առնելով բոլորի շահերը, օգտվում է հնարավորությունից` բաց լինելու և պրագմատիզմի ոգով»,- ասել է Հռոմի պապը: