Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Սուրեն Խաչատրյանը չեկավ Րաֆֆի Հովհաննիսյանի գլուխը ջարդելու

Կիրակի օրը դադարեցնելով հացադուլը՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 1-ից սկսել է չորսօրյա մարզային «ազգային զորահավաքային արշավը»: Ինչպես նա տեղեկացրել էր իր վերջին հանրահավաքի ժամանակ, այս արշավի ընթացքում պատրաստվում է հավաքագրել քաղաքացիների բանակ` նոր Հայաստանի ազատագրման համար:

Այսօր զորահավաքային արշավը, ժամանակացույցի համաձայն, սկսվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքից: Րաֆֆի Հովհաննիսյանը օրերս, արձագանքելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի սպառնալիքներին, մարզպետին հրավիրել էր ժողովրդի առջև իր գլուխը ջարդելու՝ նրան անվանելով ստոր՝ իր հորը՝ Ռիչարդ Հովհաննիսյանին, վիրավորելու համար:

Կապանում, բարևելով քաղաքացիներին, Րաֆֆի Հովհաննիսյանը շրջեց քաղաքում: Այնուհետև Կապանի հրապարակում նա հանդես եկավ ելույթով՝ նշելով, որ Կապանը կյանք է տվել Գարեգին Նժդեհին, իսկ փետրվարի 18-ին Կապանը, Զանգեզուրն ասացին, որ ոչ մեկի ստրուկը չեն, սա իրենց քաղաքն է, որ ինքն է Նժդեհն այստեղ:

«Մենք գիտենք Կապանի իրականությունը, պաշտոնական տվյալներով՝ Կապանը հաղթեց, բայց ոչ թե 55-ը 45-ի դիմաց, այլ եթե բացեին քվեատուփերը, կտեսնեին ժողովրդի օգտին 90-ը՝ 10-ի դիմաց: Թող չքարոզեն ճշմարտության մասին, հետո Նժդեհի կենացը խմելով, հարամելով նրա հիշատակը՝ կեղծեն «Նժդեհ» ասելով: Ժողովրդի ձայնը գողանում են Նժդեհ ասելով: Նրանց տեղն ուրիշ տեղ է, պետք է տեսնեն ժողովրդի արդար դատարանը: Ես ասացի, որ ժամը 10-ին ժամադրում եմ պարոն մարզպետին: Եթե ուզում է ջարդել, հիմա ժամն է, եկեք, հիմա ժողովուրդն էլ է այստեղ: Նա այնքան ստահոդ, կեղծ բաներ ասաց իմ կյանքի հերոս Ռիչարդ Հովհաննիսյանի մասին, որ չարժե այդ մեծությունն ու դա նույն նախադասության մեջ դնել»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կապանցիներից ոմանք խոչընդոտեցին հավաքին՝ ասելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մեռելոցը խանգարում է: «Ժողովրդին պատասխանեք՝ ինչո՞ւ են Ձեր երեխաները ԱՄՆ քաղաքացի, թող Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանի՝ ի՞նչ է արել այս ժողովրդի համար: Ինչպե՞ս կարող է կեղտոտ, մաշված շալվարով գալ հանրահավաքի այն մարդը, ով ցանկանում է դառնալ նախագահ: Նա իրադրությունն է ապակայունացնում: Մեզ է գյուլլան կպել, ոչ թե իր երեխաներին, որոնք ԱՄՆ քաղաքացիներ են»,- ասաց կապանցիներից մեկը:

Մի քանի տղամարդիկ ևս մոտեցան Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ասելով, որ իրենք ընտրել են Սերժ Սարգսյանին, սակայն անողնաշար չեն, ինչպես ինքն էր ասում: Նրան փորձեցին հրապարակից և քաղաքից հեռացնել՝ «հե-ռա-ցիր» վանկարկումներով: Սա «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները ու նրանց համակիրները համարեցին սադրանք:

Կապանի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ հավաքի մասնակիցները կարող են ենթարկվել պատասխանատվության, որը Րաֆֆի Հովհաննիսյանը որակեց որպես հերթական անօրինական ծանուցում: «Եթե ոստիկանությունը պետք է խախտի համերաշխությունը, որ մենք արել ենք վերջին ամիսների ընթացքում, անիրավ հրամանների համար պետք է պատասխան տան, իսկ մինչ այդ՝ ոչ մի վախ, սպառնալիք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս նաև ասաց, որ Սուրեն Խաչատրյանը չհարգեց իրենց պայմանավորվածությունը, չեկավ, իր խոստումը չկատարեց, սակայն սադրիչներ ուղարկեց:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հաղթարշավի ժամանակացույցը հետևյալն է՝

1 ապրիլի 2013թ. – Կապան՝ 10:00, Գորիս՝ 12:00, Սիսիան՝ 13:30, Եղեգնաձոր՝ 15:30, Արարատ՝ 17:00, Գորավան՝ 17:45, Արտաշատ՝ 18:00

2 ապրիլի 2013թ. – Եղվարդ՝ 9:30, Ուջան՝ 10:30, Թալին՝ 11:00, Արթիկ՝ 13:00, Գյումրի՝ 14:00, Արմավիր՝ 17:00, Էջմիածին՝ 18:00

3 ապրիլի 2013թ. – Աբովյան՝ 9:30, Նոր Հաճըն՝ 10:30, Մարտունի՝ 12:30, Սևան՝ 14:00, Իջևան՝ 16:00, Բերդ՝ 18:00

4 ապրիլի 2013թ. – Նոյեմբերյան՝ 10:00, Ալավերդի՝ 11:30, Վանաձոր՝ 13:00, Սպիտակ՝ 14:30, Ապարան՝ 15:30, Աշտարակ՝ 17:00

Ազատության հրապարակում նախապատրաստական հանրահավաք՝
2013թ. ապրիլի 5-ին, ժամը 18:00-ին

Նոր Հայաստանի երդմնակալության արարողությունը Ազատության հրապարակից՝
2013թ. ապրիլի 9-ին, ժամը 11:00-ից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում