Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Հաշվի առնե՞լ մարդկության քաղաքական փորձառությունը- չէ, դա մեր ուղին չէ:
Սեփական մեծերի դար առաջ արված ուսումնասիրությունները հաշվի առնե՞լ- աշխատատար է:
Վերջին քսան տարվա իրադարձությունները վերլուծե՞լ- էլի մերը չէ:
Ընդդիմության նոր առաջնորդը զննի՞ նախորդների փորձն ու այլ քայլեր առաջարկի՞- էլի մերը չէ:
Մերը հանուն ինչ-որ բանի նահատակվելն է, մերը՝ մեռելոցն է:
Մեզ հաղթանակների սովորեցնող չի եղել:
Ահա թե որտեղից է հարկավոր սկսել…»: