Մադոննան որոշել է վերանայել ամուսնության կատմամբ իր վերաբերմունքը: Այս մասին նա հայտարարել է բեմից, հայտնում է Popcornnews-ը:
Նրա նախկին ամուսին Շոն Պենը ներկա է եղել երգչուհու համերգին, իսկ հետո գնացել է կուլիսների հետևը և Մադոննային շատ հաճոյախոսություններ արել: Մադոննան հուզվել է և այդ մասին պատմել հանդիսատեսին:
«Շոնն առաջին անգամ իմ ելույթին ներկա է եղել 30 տարի առաջ: Այն ժամանակ ես հենց այստեղ՝ Madison Square Garden-ում էի ելույթ ունենում: Ճիշտ է՝ նախորդ անգամ նա դժգոհ մնաց: Հատկապես իմ չափազանց համարձակ հագուստից: Բայց հիմա՝ 30 տարի անց, նա վերջապես գնահատեց իմ արվեստը: Գուցե հիմա ես պետք է վերանայե՞մ վերաբերմունքս մեր ամուսնության նկատմամբ»,- ասել է Մադոննան:
Մադոննան և Շոն Պենն արդեն երկար տարիներ միասին չեն ապրում: Վերջերս նրանք հաճախ են մարդկանց ներկայությամբ իրար հաճոյախոսություններ անում:














































