Սիրիայում՝ մասնավորապես Հալեպում լարվածության, ռուսական ռազմուժի և հայության անվտանգության վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հալեպում բնակվող և գործող Հալեպի Ավետարանական համայնքի համայնքապետ Վերապատվելի Հարություն Սելիմյանն ասաց.
«Նոր գյուղի շրջանում, որտեղ հրթիռներ են տեղում, սա արդյունք է քաղաքական այն լարվածության, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ռուսասատանը հայտարարեց, թե պետք է մնա Ասադի և Սիրիայի քաղաքական դրվածքի հետ: Եվ սա ունեցավ դրական և բացասական հետևանքներ:
Ռուսաստանը շատ համարձակ և խիզախ դիրքորոշում ունեցավ Սիրիական պատերազմի այս վերջին շրջանում, և դա ունեցավ շատ հստակ տվյալներ:
Սիրիայում ռուսական ռազմուժի հաստատումից ի վեր հայերն իրենց ավելի ապահով են զգում: Բարեբախտաբար մեկ շաբաթ է հայկական վարժարաններն արդեն բաց են:







































