Յուրաքանչյուր մարդ տարբեր կերպ է պայքարում ընկճախտի դեմ. 21-ամյա Էդվարդ Հոնաքերը դա անում է ընկճախտի մեջ ինքնանկարներ ստեղծելու միջոցով: Նրա ընկճախտը կարելի է տեսնել, զգալ և հասկանալ՝ հայտնում է gogetnews.info-ն:
Էդվարդին 2 տարի առաջ են ախտորոշել: «Ես գիտակցեցի, որ սկսել եմ վատ անել այն ամենը, ինչ նախկինում լավ էի անում: Եվ ես չգիտեի՝ ինչու: Դու քո միտքն ես, և երբ այն չի գործում ինչպես հարկն է, դա բավական սարսափելի է»,- ասում է լուսանկարիչը:























































