Միգրացիոն ճգնաժամը մարտահրավեր է ոչ միայն Գերմանիայի կամ Եվրոպայի համար, այլև գլոբալ մարտահրավեր ողջ միջազգային հանրության համար։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագի առջև:
Մերկելը հավելել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր աշխարհում չի եղել այնքան փախստական, որքան հիմա։ «Խոսքը ողջ աշխարհում մոտ 60 մլն մարդու մասին է»,- ասել է կանցլերը։
«Կապված հնչեցված թվերի հետ՝ չի կարելի ասել, որ դա մարտահրավեր է Գերմանիայի կամ Եվրոպայի համար, դա համաշխարհային մարտահրավեր է»,- հավելել է Մերկելը։









































