Սիրիայում մոտ 1500 մարդուց բաղկացած ջոկատը, որտեղ հիմնականում չեչեններ են, ուզբեկներ ու տաջիկներ, հավատարմության երդում են տվել «Ջեբհաթ ան-Նուսրա» շարժմանը, որը դիմակայում է միաժամանակ Բաշար Ասադի ռեժիմին և ԴԱԻՇ-ին (Իրաքի և Շամի իսլամական պետություն), հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ ծագումով նախկին ԽՍՀՄ երկրների բնակիչներից բաղկացած «Ջեշ-էլ-Մուհաջիրին վալ-Անսար» ջոկատը զգալիորեն կուժգնացնի «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի դիրքերը Սիրիայի Հալեպ քաղաքի շրջանում:










































