«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հետ կապված քաղաքական խմորումներին՝ նշեց.«Զգացմունքայնությունը խանգարում է քաղաքական շրջանակներին՝ լինել ավելի պրագմատիկ և անկեղծ: Հանրապետական կուսակցության համար սա կենաց-մահու պայքար չէ:
Ավելորդ դրամատիզմն ու զգացմունքայնությունը բացառապես որևէ մի երկրի ու ժողովրդի համար պոզիտիվ զարգացման հիմք չեն հանդիսացել: Հանրապետականը մնալու է քաղաքական դաշտում, որպես կայուն, ավանդական քաղաքական ուժ, որը ընտրողի ձայնի վրա էր իր հույսը դրել: Փոփոխված սահմանադրությամբ կամ առանց դրա Մելիք-Ադամյանը մնալու է թիվ մեկ քաղաքական փողոցը:
Անդրադառնալով նախօրեին Արմենչիկին ժողովրդական արտիստի կոչում տալուն՝ Ա. Աշոտյանն ասաց. «Ես Արմենչիկին չեմ սիրում, ես Ձախ Հարութին եմ սիրում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































