Գիտնականները ապացուցել են, որ սուրճը կամ կոֆեին պարունակող այլ ըմպելիքներ չեն հանգեցնում սրտի առիթմիայի, հայտնում է health.obozrevatel.com-ը:
Շվեդ գիտնական Սյուզանա Լարսոնը իր կոլեգաների հետ մեծածավալ հետազոտություն է անցկացրել, որի ընթացքում հարցման են ենթարկվել 80 հազար քաղաքացի: 12 տարի նրանք գրանցել են մասնակիցների կողմից սուրճի օգտագործման չափը և ֆիքսել նրանց սրտի և անոթների վիճակը: Ընդ որում՝ առիթմիայով տառապել են մասնակիցների 9 տոկոսը:
Պարզվել է, որ եթե նույնիսկ մարդը օգտագործել է շատ մեծ քանակությամբ սուրճ, դա չի հանգեցրել առիթմիայի: Իսկ արդեն այդ հիվանդությունը ունեցողների մոտ ոչ մի խնդիր չի առաջացել:
Գիտնականները ասում են, որ սուրճի սիրահարները վախենալու բան չունեն: Համենայնդեպս, առիթմիան կապված չէ սուրճի օգտագործման հետ:









































