Համացանցում հայտնվել են երկու դիսփլեյներով LG V10 սմարթֆոնի լուսանկարները։ Դրանք հայտնվել են թվիթերյան evleaks միկրոբլոգում։
Երկրորդ դիսփլեյը տեղակայված է էկրանի վերևում՝ առջևի տեսախցիկի մոտ։ Լուսանկարից դատելով՝ այդ հատվածը կկատարի գործառույթներ, որոնք նման են Samsung Galaxy Note Edge-ի կոր եզրի գործառույթներին։ Այնտեղ երևում են ծանուցումներն ու հավելվածների պատուհանները։
Առկա է նաև առջևի երկու տեսախցիկ, որից մեկի նշանակությունը հայտնի չէ։
Վերջերս համացանցում հայտնված տեղեկատվության համաձայն՝ սմարթֆոնը կունենա 2560х1440 խտությամբ 5,7-դյույմանոց դիսփլեյ, 6 միջուկանի Qualcomm Snapdragon 808 պրոցեսոր։










































