Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ է, որ Կատալոնիան վաղ թե ուշ անկախանալու է Իսպանիայից։ Այս մասին գրում է El Punt Avui պարբերականը։
«Վաղ թե ուշ Կատալոնիան կանկախանա։ Հետդարձի ճանապարհ չկա։ Այն, ինչ տեղի կունենա դրանից հետո, օգտակար կլինի բոլորի, այդ թվում և Իսպանիայի և Կատալոնաիյի համար»,- հայտարարել է Գվարդիոլան։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Կատալոնիայում կայանալու է Պարլամենտական ընտրություններ։ Այդ կապակցությամբ Գվարդիոլան ասել է․
«Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա, բայց նախկինում երբեք նման բացառիկ իրավիճակ չէր ստեղծվել։ Հիմա մենք չենք ընտրում մեր նախագահին։ Դա կանենք ավելի ուշ»։






































